Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մովսես Հակոբյան. ՍՈւ 30 ՍՄ կործանիչները Հայաստանում են՝ առանց զինամթերքի

Մովսես Հակոբյան. ՍՈւ 30 ՍՄ կործանիչները Հայաստանում են՝ առանց զինամթերքի
19.11.2020 | 22:43

Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Ձեռք են բերել, որովհետև չեն իմացել՝ պատերազմն ինչ է: ՍՈՒ 30-ի համար պայմանագրից հետո անձամբ վարչապետին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Վարչապեն ասել է՝ «արդեն արել ենք»: Զինատեսակը ձեռք են բերել՝ չկարդալով, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանք երկրորդ երկրին վաճառելը», - ասաց Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դրա համար մեր ՍՈՒ 30-ները երկում են՝ առանց զինամթերքի: Նա նաև նկատեց, որ ձեռք են բերել «Օսա-ԱԿ»-ներ, իմանալով, որ դրանց հրթիռները չեն արտադրվում, դրանց մասեր չկան ու եթե փչանան՝ չեն կարող նորոգել։ «Արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն՝ «օդը փակել ենք»: Փակե՞լ են, որքա՞ն ԱԹՍ է խոցվել և ինչի՞ց՝ հրազենային զենքից, ԻԳԼԱ-ից, ՏՈՌ-ից», - ամփոփեց Հակոբյանը։

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ